00:00:00

18-ամյա երիտասարդը Գյումրիում վիճաբանության ժամանակ դանակահարել է 2 անձի

23:57, 05 մարտ 2019 Իրավական

Մարտի 4-ին՝ ժամը 17.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ Կրուպսկայա փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա երիտասարդ: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ մարտի 4-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում Կրուպսկայա փողոցի 96 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 2001 թ. ծնված Ռ. Հ.-ն: Պարզվել է նաև, որ Ռ. Հ.-ն նույն վիճաբանության ժամանակ դանակով հարվածել և ձախ ձեռքի արմունկի հատվածում վնասվածք է պատճառել նաև 33-ամյա մի տղամարդու: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր