00:00:00

«Վարկային միջնորդը» խոստանում էր հանել բանկերի «սեւ ցուցակից»

00:01, 03 մարտ 2019 Իրավական

Սոցիալական կայքերում հաճախ են հանդիպում հայտարարություններ, երբ այսպես կոչված, «վարկային միջնորդները» կամ բանկային օգնություն տրամադրողներն առաջարկում են մաքրել վարկային պատմությունը, վարկառուին դուրս հանել «սեւ ցուցակից» կամ կարճ ժամանակում տրամադրել խոշոր չափի վարկային գումարներ: Պատահում են դեպքեր, երբ քաղաքացիները խարդախության զոհ են դառնում: Փետրվարի 15-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ վարկային կազմակերպության աշխատակից ներկայացած ոմն Նարեկ իրեն «սեւ ցուցակից» հանելու եւ վարկային պատմությունը մաքրելու համար պահանջել է 200 հազար դրամ: Սակայն փողն ստանալուց հետո ոչ մի քայլ չի արել եւ չարաշահելով իր վստահությունը խաբեությամբ տիրացել է գումարին: Մեկ այլ դեպք էլ արձանագրվել է փետրվարի 18-ին. քաղաքացին հայտնել է, որ վարկ վերցնելու նպատակով ոմն Նարեկ իրենից պահանջել ու ստացել է 180 հազար դրամ միջնորդավճար: Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ ոմն Նարեկը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում բնակվող 32-ամյա Պողոս Գ.-ն է: Պարզվել է, որ նա հայտարարություններ է տարածել Facebook եւ  Odnoklasniki կայքերի միջոցով: https://www.youtube.com/watch?v=4EYI0o_sIcM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր