00:00:00

Փոստային բաժանմունքից 2000 դրամ գողացած քաղաքացին մեկ այլ փոստային բաժանմունքից հափշտակել է 120 000 դրամ․ ոստիկանություն

21:22, 02 մարտ 2019 Իրավական

Մարտի 1-ին, ժամը 17.18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը դանակով սպառնացել է եւ փորձել թիվ 0065 փոստային բաժանմունքից գումար հափշտակել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը աշխատասեղանի դարակից բացահայտ հափշտակել է 2.000 դրամ եւ դիմել փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել 43-ամյա Երվանդ Գեւորգյանը։ Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Գեւորգյանը հունվարի 29-ին, ժամը 18։30-ի սահմաններում, գլխարկով դեմքը փակած, մտել է Բագրատունյաց 7 հասցեի թիվ 0039 փոստային բաժանմունք, դրամարկղից հափշտակել է 120.000 դրամ եւ դիմել փախուստի:
Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր