00:00:00

ԵՊՀ-ում ենթադրյալ չարաշահումների գործով կարգավիճակ ունեցող անձինք առայժմ չկան

03:20, 02 մարտ 2019 Իրավական

ԵՊՀ-ում արձանագրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ոստիկանության հարուցած գործը Քննչական կոմիտեն ստացել է։ Այս մասին  հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Գործը գտնվում է նախաքննության փուլում, դատավարական կարգավիճակ ունեցող անձինք առայժմ չկան: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մայր բուհում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ։ Ըստ հաղորդագրության՝ համալսարանի 18 աշխատակից 2015-2018 թթ. տարբեր ամիսների փաստացի չեն հաճախել աշխատանքի՝ երկար ժամանակ բացակայելով Հայաստանից, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրված շուրջ 18.000.000 դրամը հափշտակվել է: Ըստ ոստիկանության՝ բուհի ղեկավար պաշտոնատար անձը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան- խմբ․) ԵՊՀ-ի հետ համագործակցող մի ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: Ընկերության ղեկավարը մասնակի վերանորոգել է նրա բնակարանը և առանձնատունը, ինչպես և ջեռուցման համակարգ է տեղադրել: Այս ամենի դիմաց բուհի ղեկավարը՝ 2015 թվականին ընկերության հետ շուրջ 400.000.000 դրամի շինաշխատանքների կատարման պայմանագիր է կնքել։ Նշենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ոստիկանության հայտարարությունը անհիմն ու անհեթեթ էր որակել։ «Կգա ժամանակը, եւ դուք կտեսնեք, որ այդ ամբողջը մտացածին, արհեստականորեն սարքած գործ է: Ես համոզված եմ, որ որեւէ քրեական գործի շրջանակում իմ մեղքը չի ապացուցվի»,–հայտարարել էր բուհի ղեկավարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր