00:00:00

Վրաստանի իրավապահների կողմից սպանությունների համար հետախուզվող Շոթան հայտնաբերվել է Երեւանում

19:08, 01 մարտ 2019 Իրավական

Փետրվարի 28-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Բակունցի նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերել եւ քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենն ենթարկել Վրաստանի քաղաքացի 38-ամյա Շոթա Ց.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա փետրվարի 25-ից հետախուզվում էր Վրաստանի Թբիլիսի քաղաքի ոստիկանության դեպարտամենտի կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 108 հոդվածի (սպանություն 2 կամ ավելի անձանց) եւ 236 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի (ապօրինի կերպով զենք փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Միաժամանակ պարզվել է, որ Շոթա Ց.-ն ժամանել է Հայաստան առանց հսկիչ-անցագրային կետերից որեւէ մեկում ֆիքսվելու եւ առանց համապատասխան փաստաթղթավորման, ինչի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր