00:00:00

Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել և սպառնում է 4-8 տարվա ազատազրկում

17:19, 01 մարտ 2019 Իրավական

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից: Մեղադրանքն առաջադրված է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ գործը դատարան հասնելու և մեղադրական դատավճռի դեպքում Ալեքսանդր Սարգսյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա՝ համաձայն՝ Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր