00:00:00

«Գործարարները վախենում են, որ Սերժ կամ Սաշիկ Սարգսյանները փայ կմտնեն»

23:43, 16 մարտ 2018

«Այս իշխանություններն ապազգային են, լուծումը մեկն է՝ նրանք պետք է հեռանան: 30 տարի իշխանավորները փոխվել են, մեր խնդիրներն ավելի են խորացել, հաճախ դաարձել են անդառանալի, մենք գնում ենք ոչ թե դեպի ազատականացում, այլ հակառակը Հայաստանը դարձել է հայ ազգի համար հերոսություն, համարյա հավասարվել է բանտերում գտնվողների հերոսության նման բան»,-այսօր Հանուն Հայաստանի փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ, որ նվիրված էր Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին, ասաց մասնակիցներից Ալբերտ Բաղդասարյանը: Ըստ նրա՝  իրենց նպատակն է կառավարման համակարգը փոխելը, իսկ առաջին խնդիրը հավատ արթնացնելն է՝ լուծումներ տալով, որ քաղաքացին տեսնի, որ այս անգամ ոնց որ թե չեն խաբում: Նա հավելեց, որ այս իրավիճակից բոլորն են դժգոհում: «Գործարարներն էլ են դժգոհում, քանի որ գործարարները վախենում են, որ Սերժ կամ Սաշիկ Սարգսյանները փայ կմտնեն»,-նշեց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր