00:00:00

ՀՔԾ–ն հրաժարվել է «Մարտի մեկի» գործի նյութերը Խաչատուրովի համար ռուսերեն թարգմանել

23:15, 25 փետրվար 2019 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է «Մարտի մեկի» գործով քրեական գործի նյութերը ռուսերեն թարգմանել և տրամադրել «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Վարույթն իրականացնող մարմինը պաշտպանի միջնորդությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ Քրեական դատավարության օրենսգրքում քրեական գործի նյութերն ամբողջությամբ թարգմանելու կարգ նախատեսված չէ։ Մինչդեռ, պաշտպանի խոսքով, անձին իրեն հասկանալի լեզվով պետք է տրամադրվի այն նյութերը,  որոնցում ներկայացված է, թե ինչ ապացույցների համակցությամբ է նրան մեղադրանք առաջադրվել։ Պողոսյանը նաև նկատեց, որ գործի նախաքննության սկզբում ՀՔԾ–ն թարգմանիչ էր ներգրավել և Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նյութերը նրան տրամադրել ռուսերեն թարգմանությամբ։ Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ գործի՝ դատարան ուղարկվելու դեպքում,  դատարանը միանշանակ  գործի նյութերը թարգմանված կտրամադրի պաշտպանական կողմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր