00:00:00

Պարզվել են Արեգունի գյուղի բնակչի մահվան հանգամանքները. ձերբակալվել է համագյուղացին

22:49, 25 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակչի մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս համագյուղացին: 2019 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 20:55-ին, «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 19:05-ին, «գանգի հիմի կոտրվածք հարցականով, ուղեղային պրեկոմա, գեներալիզացված ցնցումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի բնակիչը՝ ծնված.1980թ.: Նույն օրը Արեգունի գյուղի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1992թ., ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել առ այն, որ 2019 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, նույն գյուղի գյուղամիջում հանդիպել է համագյուղացուն, ով բարևել է իրեն և բռունցքով հարվածել ուսին: Վերջինս փորձել է կարգի հրավիրել նրան, սակայն 38-ամյա տղամարդը իրեն հայհոյել է, որից հետո ինքը կողքին դրված փայտով հարվածել է համագյուղացու գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արեգունի գյուղի 38-ամյա բնակիչը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն գյուղում գտնվող խանութ-սրահի մուտքի դռան մոտ՝ համագյուղացու հետ առաջացած վիճաբանության ժամանակ, որի ընթացքում 38-ամյա տղամարդու առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դիտավորությամբ՝ 26-ամյա երիտասարդը փայտով հարվածել է համագյուղացու գլխին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Արեգունի գյուղի 38-ամյա բնակիչը ստացած վնասվածքներից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Արեգունի գյուղի 26-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր