00:00:00

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ

19:29, 25 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն  ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր