SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Զվարթնոցի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:
Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել և այդ քաղաքացին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ռամին Վալադանն է: Վերջինս 2018 թ.-ի նոյեմբերից հետախուզվում էր միջազգային մակարդակով Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:
Ռ. Վալադանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա հայտնաբերման մասին արդեն տեղակացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Թուրքիայի Հանրապետության Անթալիա քաղաքում գործող «Ռոյալ» հեռուստաընկերության տնօերնն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com