00:00:00

Բենզինի կտրոնն եւ հեռախոս. Ոստիկանները բացահայտել են բենզալցայակայանում կատարված գողությունը

19:22, 23 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սասնա Ծռերի փողոցում գործող բենզալցակայանից բենզինի կտրոններ եւ բջջային հեռախոս են գողացել: Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Դավիթ Գ․-ն: Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթ Գ․-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել բջջային հեռախոսը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր