00:00:00

Մասիսի քաղաքապետի գործը դատախազությունը հետ է ուղարկել ՔԿ՝ լրացուցիչ նախաքննության

01:16, 23 փետրվար 2019 Իրավական

Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։ Հիշեցնենք, 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր