00:00:00

Աշտարակում թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

16:55, 22 փետրվար 2019 Իրավական

Արագածոտնի մարզում փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, խոշոր չափի գողություն է տեղի ունեցել. ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Ս.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչեւ ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն եւ այնտեղից հափշտակել ոսկա զարդեր եւ գումար։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից, իսկ Կարեն Ս.-ն աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր