00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 55 դեպք

02:13, 22 փետրվար 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել  են հանցագործության 55 դեպք։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 15, անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 6, յուրացման կամ վատնման և ծեծի 4, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, սպառնալիքի, ազատությունից ապօրինի զրկելու, ինքնասպանության հակելու և թմրանյութի իրացման 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր