00:00:00

Ոստիկանությունը Ձորաշենի դպրոցի տնօրենի կողմից կատարված ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ի օգնությամբ

23:08, 21 փետրվար 2019 Իրավական

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում որպես հավաքարար է ձևակերպել մի քաղաքացուհու, 2015-ից 2017 թվականներին որպես տնտեսվար է ձևակերպել որդուն, 2010-ից 2018 թվականներին որպես պահակ է ձևակերպել մի քաղաքացու, մեկ այլ անձի էլ կրկին որպես պահակ է հրամանագրել 2013 թվականի փետրվարից սեպտեմբեր: Նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 16.000.000 դրամը յուրացվել է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: https://www.youtube.com/watch?v=W6rHQQk9w-A

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր