00:00:00

Բոգոն՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում

18:24, 21 փետրվար 2019 Իրավական

Lurer.com-ը գրում է․Ինչպես տեղեկացրել էինք՝ Տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Կիլիկիա ավտոկայան՝ ուղիղ եթերում ցույց տալով զուգարանների խայտառակ ու հակասանիտարական վիճակը: Նա արձանագրել է՝ այստեղ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել: Տարածված տեղեկությունների համաձայն՝ նախարարի այցից հետո միջադեպ է տեղի ունեցել, որին առնչվում է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է), ով նաև գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Ըստ լուրերի՝ նրա հորդորով երկու տղամարդու են ծեծի ենթարկել՝ «իրենց լավ չպահելու համար»: Նշենք, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենը երկար տարիներ եղել է վերջինիս եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը, ով ազատվել է աշխատանքից՝ տնօրենի պաշտոնում այլ մարդու նշանակվելու հետևանքով: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը նշեց, որ Կիլիկիա ավտոկայանի տնօրենի պաշտոնը արդեն մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է Ռոման Համբարձումյանը: Ըստ վարկածի՝ քանի որ տարիներ շարունակ ավտոկայանի «տերն ու տիրակալը» Բոգոն է եղել՝ չի բացառվում, որ հենց դա էլ պատճառ է դարձել տարաձայնությունների, հատկապես, որ ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Բոգոն իշխանափոխությունից հետո «շատ լարված է, հետը խոսել չի լինում»: Կան խոսակցություններ, որ նոր իշխանությունները մեծ ուշադրությամբ հետևում են Բոգոյի գործունեությանը և առանձին անձինք անգամ աչք են դրել ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր առանց աղմուկի մեզ հետ կիսվիր: Շարունակությունը՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր