00:00:00

Եթե ԱՊՀ այլ երկրից թոշակ եք ստանում, հրաժարվեք ՀՀ թոշակից

18:05, 16 մարտ 2018

Հունվարի 1-ից ուժային 5 կառույցում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին զինվորական կենսաթոշակ և պարգևավճարներ նշանակելու և վճարելու են «էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը։ Նա հայտնեց, որ կան մի շարք ծառայություններ, որոնք էլեկտրոնային են դարձել: ՍԱՊԾ պետի խոսքով՝ առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստն այս պահին հնարավոր է դիմել և ստանալ առցանց եղանակով։ Այս գործառույթը ծառայությունում ուսումնասիրել են և ավելացրել նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստանալու իրավունքն առցանց դիմելու միջոցով։ Սահակյանն ընդգեց, որ ակտիվորեն պայքարում են կրկնակի կենսաթոշակների դեմ: «1992թ.-ին ԱՊՀ երկրները սոցիալական ոլորտին վերաբերող համաձայնագիր են ստորագրել, որով սահմանվում է ԱՊՀ անդամ երկրների կենսաթոշակառուներին հնարավորություն տալ կենսաթոշակ ստանալ անդամ մեկ պետությունից: Բավական ծավալուն աշխատանք ենք իրականացնում: Հարցումներ ենք կատարում, հետևողական աշխատանք ենք տանում, որ բացառենք կրկնակի թոշակ ստացողների գոյությունը: Այն քաղաքացիները, ովքեր 6 ամիս և ավելի ապրել են ՀՀ-ից դուրս՝ ԱՊՀ անդամ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, համարվում են թիրախային: Այդ մարդիկ ստանում են ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն, և նրանց հնարավոր է՝ նշանակեն կենսաթոշակ: Մեր խնդիրն է պարզել՝ եթե արտերկրում կենսաթոշակ են ստանում, գան հրաժարվեն Հայաստանի թոշակից, ու դրսում ստանան թոշակ: Որևէ խնդիր այստեղ չկա: Մենք չենք արգելում ստանալ այլ երկրից թոշակ, պարզապես ասում ենք, որ շատ բարի, եկեք հրաժարվեք Հայաստանի թոշակից»,-եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր