00:00:00

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

21:17, 04 մարտ 2026 Հասարակություն

 

 

Մարտի 4-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները, հայտնում են ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամից: 
 
՛՛Սպիտակի և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Թալինի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Վանաձորի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ
 
Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ անձրև։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Մարտի 4-ին՝ ժամը 20:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
 
Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր