Կանադան Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից, տեղեկացնում է Times of Israel-ը:
Նշվում է, որ համապատասխան հայտարարությունը Կանադայի կառավարությունը հրապարակել է տարածաշրջանում տիրող լարվածության և Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի սպառնալիքների ֆոնին։
«Իրանում գտնվող կանադացիներ, շարունակվող լարվածության պատճառով տարածաշրջանում ռազմական գործողությունները կարող են վերսկսվել գրեթե առանց նախազգուշացման։ Հեռացեք Իրանից հնարավորինս շուտ, եթե դա անվտանգ է։ Համոզվեք, որ ձեր փաստաթղթերը վավեր են, ինչպես նաև բավարար քանակությամբ պաշարներներ ձեռք բերեք, եթե մեկնումն անհնար է և ստիպված լինեք տեղում մնալ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ նման հայտարարություններ են արել Լեհաստանը, Շվեդիան, Ղազախստանը, Չինաստանը և Ավստրալիան: