00:00:00

Իրանական դրոն՝ Արաբական ծովում ամերիկյան ավիակրի մոտակայքում

21:00, 27 փետրվար 2026 Աշխարհ

Արաբական ծովում ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի գտնվելու շրջանում իրանական անօդաչու թռչող սարք է թռիչք կատարել, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Իրանի հարավ-արևելքից արձակված անօդաչու թռչող սարքը թռել է Օմանի ծոցի վրայով և ուղղվել դեպի Արաբական ծով՝ Օմանի ափից արևելք։

USS Abraham Lincoln-ը գտնվում է Արաբական ծովում՝ Իրանի ափից մոտ 780 կիլոմետր հեռու և Օմանի ափին գտնվող Դուքմ քաղաքից 250 կիլոմետր հարավ-արևելք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35C կործանիչը խոցել էր իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող ավիակրին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր