ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը 24news.am-ի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել՝ իր համար անսպասելի՞ էր Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանումը։
Փոխարենը վստահեցրել է, որ բաժանումից հետո իր և վարչապետի հարաբերությունները չեն վատացել.
«Բնականաբար, մեր հարաբերությունները չեն լարվել, այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող ազդել մեր հարաբերությունների վրա»։
Հարցին՝ արդյոք Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանո՞ւմն է պատճառը, որ ՔՊ ցուցակով չի առաջադրվելու գալիք ընտրություններում, Հակոբյանը պատասխանել է․
«Չկա նման բան»։