00:00:00

Տվյալներ՝ Իրանում զոհերի և վիրավորների մասին

22:47, 28 փետրվար 2026 Աշխարհ

Իրանի վրա հարձակման հետեւանքով զոհվել է 201 մարդ, վիրավորվել 747-ը: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim-ը՝ հղում անելով Կարմիր մահիկի տվյալներին:

Նշվում է, որ երկրի քսանչորս նահանգներ ենթարկվել են գրոհի։ Կարմիր մահիկի ավելի քան 220 աշխատանքային խմբեր ​​պատրաստ վիճակում են։

Հիշեցնենք, որ այսօր Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածները թիրախավորել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը եւ երկրի խոշորագույն քաղաքները։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի եւ Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր