00:00:00

2026-ի աշնանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում հեղափոխական փոփոխություններ կլինեն․ Արփինե Սարգսյան

19:55, 04 մարտ 2026 Քաղաքականություն

«Այս պահին Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի  նոր համակարգի ներդրման աշխատանքները գտնվում են բավական ակտիվ փուլում։ Մենք արդեն իսկ հասցրել ենք վերջնականացնել Հանրապետությունում առաջիկայում գործող 23 տարածքային գրասենյակների տեղակայման վայրերը, որոնցից 2-ը լինելու են Երևանում ՝ առևտրի մեծ կենտրոններում,  ինչը թույլ կտա նաև մշակութային փոփոխություն բերել հանրային ծառայությունների մատուցման ոլորտում»,- ԱԺ-ում ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նույնականացման քարտերի, կենսաչափական նոր քարտերի դիզայնը վերջնականապես հաստատված է, հաստատված են նաև անվտանգային բաղադրիչները,  նույնականացման քարտերը մեծաքանակ տպագրության են ուղարկվել։

«Ամբողջությամբ փոխել ենք նաև գրասենյակների մոտեցումը՝ ծառայությունների մատուցման տեսանկյունից։ Արդեն 2026 թվականի աշնանը կնկատեք հեղափոխական փոփոխություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում։ Այն գրասենյակները, որոնք այս պահին ոչ բավարար պայմաններում ծառայություններ են մատուցում մեր քաղաքացիներին, 2026 թվականի աշնանից կունենան 180 աստիճանով տարբեր՝ էապես բարելավված ծառայություններ։ 

Փաստեմ նաև, որ մեզ համար կարևոր է եղել անվտանգային բաղադրիչը՝ ինչ ստանդարտով ենք մշակում անձը հաստատող փաստաթղթերը։ Այս առումով մեր չափորոշիչները համապատասխանեցրել ենք 2027 թվականին Եվրոպական միության կողմից հաստատվելիք նոր ստանդարտներին, այսինքն՝ որդեգրել ենք առաջանցիկ մոտեցում։ Տեմպերին ևս համապատասխանեցրել ենք մեր բոլոր քայլերը։

Վաղը կունենանք  ֆրանսիական ընկերության հետ հանդիպում, որի ընթացքում կհստակեցնենք կոնկրետ գործընթացների վերջնաժամկետները, ինչը մեզ թույլ կտա արդեն 2026 թվականի աշնանից այս ծառայությունները մատուցել մեր քաղաքացիներին»,- ասել է Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր