Երկու ամսվա տվյալներով՝ մենք արդեն 1 միլիոն 200 հազարի շրջանակներում այց ենք ունեցել։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի հարցին:
Նա, մասնավորապես, նշեց. «Իսկ եթե դիտարկենք՝ քանի՞ անձ է օգտվել մի քանի ծառայությունների ձևաչափով՝ 400000-ի մոտ քաղաքացի օգտվել է առողջության ապահովագրության համակարգից։ Անձ կա, որ ստացել է և՛ հետազոտություններ, և՛ դեղորայք, և՛ վիրահատություն։ Եվ սա իսկապես մեծ դիմելիություն է, որը ես նույնպես ուզում եմ շեշտադրել. այս դիմելիության աճն էլ մեր կանխատեսումների շրջանակներում է, մեր համակարգը, ըստ էության, մարսում է այս դիմելիությունը, և, այո՛, մենք հաջորդիվ էլ պիտի աշխատենք բարելավելու, ավելի լավացնելու այս համակարգը»: