00:00:00

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբանը` Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին

22:16, 09 նոյեմբեր 2026 Իրավական

 

 

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի սղագրությունն էր, որի բովանդակությունը, ըստ մեղադրանքի կողմի, տիկին Մանուկյանը փոխանցել է պարոն Թևանյանին։ Մինչդեռ այդ արձանագրության մեջ, ըստ էության, որևէ գաղտնի բան չկար։ Այդ արձանագրությունը նույնիսկ գաղտնագրված տեղեկություն կամ փաստաթուղթ չէր»։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանը կալանավորված է մայիսի 23–ից` լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Նույն գործով անցնում է նաև Արեգնազ Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր