00:00:00

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից

23:40, 09 նոյեմբեր 2026 Աշխարհ

Ադրբեջանը նախատեսում է մինչև 2060 թվականը հրաժարվել շենքերում գազի օգտագործումից, հայտնել են տեղական լրատվամիջոցները։

 

Ինչպես նշվում է Ադրբեջանի ցածրածխածնային զարգացման երկարաժամկետ ռազմավարության մեջ, մինչև 2060 թվականը երկրի բոլոր շենքերում ջերմային պոմպերի և էլեկտրական խոհանոցային սալօջախների մասնաբաժինը պետք է կազմի 100%։

 

Բացի այդ, նախատեսվում է ջերմամեկուսացնել բոլոր շենքերը, համատարած ներդնել կրկնակի ապակեփաթեթներ, ամբողջությամբ անցնել LED լուսավորության և օգտագործել էներգաարդյունավետության բարձր դասերի կենցաղային տեխնիկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր