Մոլդովան այլևս ռուսական գազ չի գնում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
՛՛Շահագործման ենք հանձնել Վուլկանեշտի-Քիշնև էլեկտրագիծը, ինչի շնորհիվ Մոլդովան միանում է Ռումինիային ու եվրոպական էներգացանցին՛՛,-հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նա նաև հավելել է. ՛՛Տասնամյակներ շարունակ Մոսկվան էներգակիրներն օգտագործել է շանտաժի նպատակով։ Բայց դրան արդեն վերջ է տրվել. Մոլդովան այլևս ռուսական գազ չի գնում, իսկ Ռումինիայի հետ կապող ևս երկու էլեկտրագիծ արդեն կառուցվում է։ Շնորհակալ եմ բոլորին՝ այս նախագիծը կյանքի կոչելու համար՛՛: