00:00:00

Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվել

21:53, 09 նոյեմբեր 2026 Հասարակություն

 

 

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ վատ եղանակի պատճառով երկրի մի շարք ավտոճանապարհային հատվածներում սահմանափակումներ են մտցվել, գրում է aliq.ge-ն:

Առատ ձյան պատճառով պետական նշանակության Գոդերձիի լեռնանցք-Բեշումի ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։

Բացի այդ, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով սահմանափակումներ են գործում նաև միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհին։ Մասնավորապես, կմ93-կմ107 (Գուդաուրի-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելված է կցորդով և կիսակցորդով ավտոտրանսպորտի երթևեկությունը, մինչդեռ մարդատար և մնացած տեսակի ավտոտրանսպորտի համար տեղաշարժն ազատ է։

Դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նշված մայրուղու մնացած հատվածներում ճանապարհային երթևեկությունն անխափան է իրականացվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր