«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը կազմում է ընդամենը 14 տոկոս։ Ընդդիմադիր ուժերը, հատկապես սոցիալական օրակարգ առաջ քաշած կառույցները, աստիճանաբար մեծացնում են իրենց ազդեցությունը, և մի քանի շաբաթից իշխող կուսակցությունը կարող է զիջել առաջատար դիրքը։
Այս իրավիճակում Փաշինյանը դիմել է անսպասելի քայլերի. փետրվարի 25-ին Իջևանում նա հայտարարել է կենսաթոշակների բարձրացման մասին, թեև 2026-ի բյուջեում նման աճ նախատեսված չէր, իսկ հունվարին ինքը՝ վարչապետը, այդ քայլն անիմաստ էր համարել։ Սա վկայում է խուճապի մասին, որը տիրում է իշխանական շտաբում։
Այս ֆոնին Փաշինյանը փորձում է ժամանակ շահել՝ ազատվելով «թունավոր» ակտիվներից։ Հրապարակայնորեն բաժանվել է Հակոբյանից, ազատվել է երկրորդական պաշտոնյաներից, փորձում է մարել Սահմանադրության փոփոխության և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու թեմաները։