00:00:00

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

21:55, 18 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից կատարված գողությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: 2019թ. հունվարի 25-ին Ոստիկանությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ից մինչև 2019թ. հունվարի 25-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է «Քանաքեռ-Զեյթուն»ԲԿ-ի հարկաբաժիններից մեկի մուտքի դռան ապակին, մուտք գործել ներս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է: Դեպքի առթիվ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նշված հարկաբաժնում է գտնվում հիվանդանոցի պահեստը, որտեղ դրված են հին, չօգտագործվող սարքավորումներ: Նախնական տվյալներով՝ հետագայում մանրամասն ստուգելուց հետո պարզվել է, որ պահեստից գողացվել են մեծ քանակությամբ մետաղյա լարեր, որոնք իրենց մեջ պարունակում են թանկարժեք մետաղ` պալադիում: Նախաքննության ընթացքում առգրավվել են հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և ենթարկվել զննության: Օպերատիվ-հետխուզական ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը: Գողության փորձ կատարելու կասկածանքով 2019թ. փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1976 և 1990թթ.,և Վարդենիս քաղաքի՝ 1985թ. ծնված բնակիչը: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ անձին ճանաչման ներկայացնելու և դեպքի վայրի զննություն, ինչպես նաև հարցաքննվել են հիվանդանոցի աշխատակիցներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատամատնադրոշմային փորձաքննություն: 42-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ մյուս երկու անձանց՝ 28-ամյա երիտասարդին և 33-ամյա տղամարդուն, ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր