00:00:00

Երևանյան բնակարաններից մեկում 53-ամյա տղամարդու կիսաքայքայված դի է հայտնաբերվել

22:30, 17 փետրվար 2019 Իրավական

Փետրվարի 17-ին` ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում եհն, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված 1966 թ.) դին: Ըստ shamshyan.com-ի՝ 53-ամյա տղամարդու դին կիսաքայքայված վիճակում է եղել: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր