00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. 33-ամյա տղամարդը դաժան ծեծի հետևանքով՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

03:28, 17 փետրվար 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մարկոսյանը տանն է եղել, երբ մորը ասել է, թե «մի պահ դուրս գամ, կվերադառնամ» ու կարճ ժամանակ անց մայրը տղային հայտնաբերել է ծեծված, սակայն փորձել են տան պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել և երբ զգացել են, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր