00:00:00

«Պարտեզ» ռեստորանի մոտ զինված միջադեպի գործով ևս մեկ անձ կալանավորվեց. Ն․ Հարությունյան

16:45, 06 փետրվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր հարցին ի պատասխան` Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը հայտնաբերվել է: Վերջինիս կալանքի վերահաստատման հարցը կքննարկվի այսօր: Հիշեցնենք, նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ (Սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258 հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանությունը): Այս պահին գործով մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ: Նա տեղեկացրեց, որ երեկ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան զինված միջադեպի 1991 և 1986 թվականին ծնված անձանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ըտրելու վերաբերյալ: Դատարանը երեկ բավարարել է 1986 թվականին ծնված անձին կալանավորելու միջնորդությունը, իսկ 1991 թվականին ծնված երիտասարդին կալանքի միջնորդությունը մերժվել է: Հարությունյանը տեղեկացրեց, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Նշենք, որ նրանցից երեքը կալանավորված են, 6-ի դեպքում դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը, մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, իսկ հայտնաբերված անձի կալանքի վերահաստատման հարցը կքննվի այսօր: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր