00:00:00

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ

18:40, 05 փետրվար 2019 Իրավական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 32-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ: 2019 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հարևանությամբ բնակվող տղան բնակարանում կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակարաններից մեկի միջանցքում ՝ հյուրասենյակի դռան վերևից անցնող գազի խողովակից վզնոցով կախված վիճակում, հայտնաբերվել է Շիրակի մարզի՝ 1986 թվականին ծնված բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր