00:00:00

Մեծ Բրիտանիան կտրուկ քայլի է գնում. նա արտաքսել է 23 ռուս դիվանագետի

22:32, 14 մարտ 2018 Աշխարհ

  Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հայտարարել էր, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալի թունավորմանը ամենայն հավանականությամբ ներգրավված է Ռուսաստանը: Նա ավելի վաղ ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչև մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:   Եվ ահա այսօր Թերեզա Մեյը, CNN-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: Չեղարկվել է Մեծ Բրիտանիա այցելելու համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ուղարկված հրավերը: Նա նաև հայտնել է, որ բրիտանացի նախարարները և բարձրաստիճան պաշտոնյաները չեն այցելի Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Եվ որ ամենասկանդալայինն է, հայտարարվել է 23 ռուս դիվանագետի արտաքսելու մասին, նրանք տրվել է ընդամենը 7 օր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր