00:00:00

Ընթանում է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը

16:12, 17 հունվար 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ հունվարի 17–ին վերսկսվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Նշենք, որ այս գործով դատական նիստը մեկնարկել եւ հետաձգվել էր հունվարի 11-ին։ Բանն  պաշտպանական կողմը չէր ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը եւ հնարավորություն չէր ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու։ Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատռախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը։ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել նաեւ ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր