00:00:00

Շիրակամուտում գազի արտահոսքից երեխաներ են թունավորվել

15:53, 17 հունվար 2019 Իրավական

Հունվարի 17-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնություն են ստացել Շիրակամուտ գյուղի բնակիչներ, 2014 թ. ծնված Գայանե Պ.-ն, 2012 թ. ծնված Գոհար Պ.-ն և 2014 թ. ծնված Վարուժան Պ.-ն։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորումը ստացել են հունվարի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրենց տանը, խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից թերայրված գազի արտահոսքից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր