00:00:00

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

03:30, 17 հունվար 2019 Իրավական

2018 թվականի հուլիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Տիտոգրադյան փողոցի «Անի» բացօթյա սրճարանի դիմաց խուլիգանություն կատարելու գործով մեղադրյալ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրեն, 30-ամյա Արման Այվազյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս մասին մեր զրույցում ասաց Այվազյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նման որոշում կայացրել է վարույթն իրականացնող մարմինը: Այդ օրը՝ հուլիսի 23-ին, ըստ նախնական տեղեկությունների՝ Այվազյանը «Անի» բացօթյա սրճարանի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Հ. Վարդանյանին: Այվազյանը դիմել էր փախուստի: Հուլիսի 24-ի ուշ երեկոյան, ժամը 22:10-ի սահմաններում նա ներկայացել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, տվել խոստովանական ցուցմունք եւ տեղեկացրել, որ ինքն է եղել կրակոցներ արձակողը: Տուժողի՝ Երեւան քաղաքի բնակիչ 27-ամյա Հ. Վարդանյանի եւ Արման Այվազյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մոտակայքում, որտեղ Արման Այվազյանը գտնվել է մոր առողջական խնդիրների պատճառով: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր