00:00:00

Տղամարդու առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

18:14, 16 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է մեկ անձ: 2019թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2019թ. հունվարի 16-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է: Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի և ավտոմեքենայի զննություններ, վերցվել են նմուշներ, կատարվել խուզարկություններ և առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր