00:00:00

Քոչարյանի պաշտպանները երրորդ դիմումը կներկայացնեն ՄԻԵԴ

15:49, 16 հունվար 2019 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է ևս երկու ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ:
«Չի բացառվում, որ այդ բողոքում ներառվի նաև 18-րդ հոդվածը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը», - ասաց նա:
Արամ Օրբելյանը նշեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում:
«Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները, որը մշակման փուլում է: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը, իհարկե, կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը», - ընդգծեց Ռ. Քոչարյանի փաստաբանը։
Ա. Օրբելյանը նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր իրավաբանների և իրավաբանական կառույցների դիրքորոշումները ևս ներառել բողոքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր