00:00:00

Հրապարակել ստուգված և հիմնավոր տեղեկատվություն․ ոստիկանության կոչը

22:14, 15 հունվար 2019 Իրավական

Հունվարի 15-ին ԶԼՄ-ներում «Բախումներ Ջերմուկում. ոստիկանությունը ոչ միայն չի միջամտել ու չի կանխել ճանապարհը փակողների ու համայնքի բնակիչների միջև բախումները, այլև չի ձերբակալել պատասխանատուներին» վերնագրով հոդված է հրապարակվել: Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մայիսից Ջերմուկ համայնքի մի խումբ բնակիչներ ի նշան «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Ամուլ սարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի, արգելափակել են դեպի հանքավայր տանող ճանապարհները և ընկերության աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել տարածք: Բախումներ թույլ չտալու նպատակով ոստիկանության ծառայողները մշտապես իրականացրել և իրականացնում են ամենօրյա միջոցառումներ, ոստիկանության բաժին են հրավիրվում ինչպես բնապահպան-ակտիվիստներ, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցներ, տարվում են համապատասխան բացատրական աշխատանքներ և տարածքում պահպանվում է հասարակական կարգը: 2019 թ. հունվարի 5-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ բնապահպան-ակտիվիստների և հանքավայրի աշխատակիցների միջև առկա է լարվածություն և հնարավոր է տեղի ունենա վիճաբանություն: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 5-ին Ջերմուկում կողմերի միջև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել: Միևնույն ժամանակ կողմերի միջև վիճաբանության, կռվի, կամ բժշկական կենտրոններից մարմնական վնասվածքով բուժօգնության դիմածների կամ տեղափոխվածների վերաբերյալ ահազանգ կամ հաղորդում ոստիկանությունում չի ստացվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում հրապարակել ստուգված և հիմնավոր տեղեկատվություն՝ դրա հավաստիությունը ճշտելով իրավասու մարմիններից, կոնկրետ դեպքում՝ ոստիկանությունից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր