00:00:00

Արտակարգ դեպք Լոռիում. Դանակով հարվածել է 22-ամյա երիտասարդի աջ ազդրին եւ կտրել աջ ձեռքի 5-րդ մատը

21:50, 15 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի՝ 1991 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 27-ամյա երիտասարդը վիճաբանության է բռնվել նույն մարզի 1996 թվականին ծնված բնակչի հետ եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ դանակով հարվածել է 22-այա երիտասարդի աջ ազդրին եւ կտրել աջ ձեռքի 5-րդ մատը՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր