00:00:00

Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը

15:12, 15 հունվար 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ  ՀՔԾ–ն միջնորդել է  եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս երկու գործն էլ մակագրված է դատավոր Արթուր Մկրտչյանին։ Նշենք, որ նախորդ՝ հունվարի 14–ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին՝ պատճառաբանելով, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ։ Դատարանը սակայն մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կապերը դատավորի ընտանիքի հետ այնքան սերտ չեն, որ ազդեն դատարանի որոշման վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր