00:00:00

ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է հանցագործության 131 դեպք

02:54, 15 հունվար 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 11-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 131 դեպք։ Բացահայտվել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 23, անձնական ունեցվածքի գողության 21, մարմնական վնասվածք հասցնելու 20, խարդախության 18, ապօրինի վարձատրություն տալու փորձի 7, ծեծի 6, գույքի դիտավորությամբ վնասման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4-ական, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռք բերման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, թմրանյութի կամավոր հանձնման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու փորձի ու բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 12 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և ապօրինի ծառահատման 1 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 38-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր