00:00:00

Կապանը փոքր քաղաք է. Քոչարյանի գործը նախագահող դատավորն ինքնաբացարկ է տալիս ընկերական կապերի պատճառով

20:41, 14 հունվար 2019 Իրավական

«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի և անձամբ իմ ընտանիքի միջև առկա որոշակի բարեկամական կապը: Նախագահող դատավորի որդու հետ ես Կապանում բավական երկար ժամանակ շփում եմ ունեցել, համատեղ տարբեր միջոցառումների ենք մասնակցել, համադասարանցիներ ենք եղել: Ուղղակի Կապանը փոքր քաղաք է, և դրա համար կա անաչառության որոշակի արտաքին էլեմենտ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, հայտնում է shantnews.am-ը: Փաստաբանը նշում է, որ հակառակ դեպքում, եթե գրավի միջնորդությունը կիրառվեր և այլն, ապա անաչառ դիտորդի մոտ քննարկման առիթ էր հանդիսանալու, ու ՀՔԾ-ն ևս մեկ անգամ կասեր, որ դա ապօրինի որոշում է: Հենց նշվածներեն են պատճառը և դրա համար ներկայացվել են փաստերը ինքնաբացարկի համար: https://www.youtube.com/watch?v=SLs_kacQDvw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր