00:00:00

Սյունիքի մարզի 64-ամյա տղամարդը սպանել է համաքաղաքացուն՝ վրեժի շարժառիթով

17:32, 14 հունվար 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի՝ 1969 թվականին ծնված բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից: Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 1954 թվականին ծնված տղամարդը Կապան քաղաքի  49-ամյա բնակչի հետ ունեցած վեճի ժամանակ վերջինիս կողմից գլխի շրջանում ստացել է հարվածներ: Այնուհետև ստացած վնասվածքների համար առաջացած վրեժի շարժառիթով 49-ամյա տղամարդու ձեռքից վերցրել է մետաղյա լինգը և հարվածներ հասցրել նրա գլխին, որից հետո գլխից բռնելով մի քանի անգամ գլուխը հարվածել է պատին, ինչի արդյունքում տղամարդն ուշաթափվել է: Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված տղամարդը շարունակել է գործով տուժողի հանդեպ բռնություն գործադրել. նրան քարշ տալով տարել է լոգարան, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել, ինչի արդյունքում տղամարդը մահացել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 1954 թվականին ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր