00:00:00

10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու հնարավորություն կա. ԿԲ ներկայացուցիչ

20:20, 08 հունվար 2019 Տնտեսություն

Որևէ բանկ, կառուցապատող կամ վարկառու այլևս արտոնություններ չի ունենալու: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մամուլի բաժնից: «Ինչու միայն համալսարանականների շենքը կառուցողին հնարավորություն տանք արտոնյալ ծրագրից օգտվելու, իսկ մյուս շինարարին, ով նաև բանվորին է տուն վաճառում, չտանք»,-նշում է Անդրանիկ Գրիգորյանը: ԿԲ ներկայացուցիչը պնդում է, որ ցանկացած վարկունակ քաղաքացի հիփոթեք ձևակերպելու հնարավորություն կունենա, եթե անգամ չունի 20%-30% կանխավճար: «Կա 10% կանխավճարի հնարավորություն, եթե գրավ է դրվում երկրորդ գույք կամ ձեռք է բերվում ապահովագրություն»,-ասաց ԿԲ ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր