00:00:00

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք. Արտակ Մանուկյան

13:50, 08 հունվար 2019 Տնտեսություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, ով ընտրվել է ԱԺ պատգամավոր, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագներին։ Նա, մասնավորապես, գրել է. «Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հետևանքով առաջացել է դրական արդյունք, որի համատեքստում 2019թ փետրվարի 1-ից կամ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեր ա) բոլոր սպառողների համար (0.37 դրամով) կամ բ) միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար (10 դրամով)։ Ընտրվել է երկրորդ տարբերակը, որը, իմ կարծիքով, կրկին հատվածական, այլ ոչ թե ռազմավարական մոտեցում է: Հ․Գ․ Ամեն դեպքում փաստացիորեն 2019թ փետրվարի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքները ցերեկային 40 դրամ/կվտժ-ի փոխարեն կվճարեն 30 դրամ/կվտժ, իսկ գիշերային 30 դրամ/կվտժ-ի փոխարեն 20 դրամ կվտ/ժ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր