Հեղափոխությունից հետո, մինչ շատերը մտածում են, թե ինչպես պետք է տեղի ունենա տնտեսական հրաշքը, գործարար Արտակ Բաղիկյանը այդ ուղղությամբ գործնական քայլեր է ձեռնարկում
ADM Diamonds ընկերությունը, որը 2014 թվականից իր գործունեությունն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, Հայաստանում կատարում է աննախադեպ ներդրումներ:
Առաջին գրասենյակը, ինչպես արդեն նշեցինք, 2014 թվականին հիմնադրվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, 2015 թվականին ընկերությունը հիմնում է իր հաջորդ գրասենյակը, այս անգամ՝ Մոսկվայում և նույն թվականին գործունեություն է սկսում նաև Հայաստանում, սակայն այդ ժամանակ Հայաստանում զբաղվում են միայն վաճառքով: 2016 թվականին նոր մասնաճյուղ է հիմնադրվում Հոնկոնգում, իսկ 2017 թվականին արտադրություն են սկսում նաև Հայաստանում:
2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, Արտակ Բաղիկյանը սկսեց Հայաստանում աննախադեպ ներդրումներ կատարել:
Արդյունաբերական երբեմնի հսկաներից «Սիրիուս» գործարանը, որն անկախության տարիներին ավերակների էր վերածվում, կարող է դառնալ հայկական ադամանդագործության կենտրոնը: 3000 քմ տարածքում սկսվել է ինտենսիվ շինարարություն: Արդիականացվում է արտադրական ամբողջ տարածքը, ներկրվում են միջազգային ստանդարտներին համապատասխանող գերթանկարժեք սարքավորումներ, որոնց միջոցով Հայաստանում զարկ կտրվի ադամանդագործությանը:
«Այս պահի դրությամբ ունենք 90 աշխատող, սակայն մեզ անհրաժեշտ է 3000-ից ավելի մարդ: Ադամանդագործներ՝ որպես այդպիսիք, շատ քիչ են, և մենք, հասկանալով այդ ամենը, հրավիրում ենք մարդկանց գալ և սովորել, որից հետո նրանք կմնան և կունենան իրենց հիմնական աշխատանքն ու ամենակարևորը՝ բարձր վարձատրություն: Տեսեք՝ երբ քաղաքացին գալիս է մեզ մոտ սովորելու, մենք նրան և՛ սովորեցնում ենք ադամանդագործություն, և՛ վճարում ամիսը 50 հազար դրամ, հետագայում նրան պահում ենք մեզ մոտ՝ տալով բարձր աշխատավարձ: Սա այն ոլորտն է, որ աշխատողը կարող է 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալ, նայած ի՛նչ որակով է կատարում իր աշխատանքը»,- ասում է Արտակ Բաղիկյանը՝ կոչ անելով քաղաքացիներին՝ գործազուրկ երիտասարդներին գնալ իրենց գործարան, սովորել և սկսել աշխատել:
«Մենք ամեն նոր եկող մարդով ուրախանում ենք: Մենք ամեն օր աշխատողներ ենք փնտրում, ծավալները շատ մեծ են, սա աննախադեպ բան կարող է դառնալ Հայաստանի համար»,- ասում է Բաղիկյանը:
Նկատենք, որ Հնդկաստանում 3-4 միլիոն մարդ զբաղվում է ադամանդագործությամբ: Գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ավելի քան մեկ միլիոն մարդ զբաղվում է հողային աշխատանքներով, երբ ավարտվում է գյուղատնտեսական տարին, մեկ միլիոն մարդ նորից վերադառնում է ադամանդագործության, դա է պատճառը, որ միջինացված կարգով Հնդկաստանում հաշվվում է 3-4 միլիոն ադամանդագործ:
«Արաբական Միացյալ Էմիրությունների մեր գրասենյակի տված հումքով աշխատում են Հնդկաստանի Բհավնագար քաղաքի 100 հազարից ավելի ադամանդագործներ: Սա հսկայական ծավալ է: Մենք որոշել ենք, որ մեծ ներդրումներ պետք է անենք նաև մեր երկրում»,- ասում է Արտակ Բաղիկյանը:
Եթե Հայաստանում կա ընդհանուր վերցրած 350 հազար աշխատող, ապա ադամանդագործության ոլորտը կարող է այս թիվն ավելացնել 15 տոկոսով:
Ընկերությունը գալիք տարի կատարելու է շուրջ 6 միլիոն դոլարի ներդրում՝ գործարանի տարածքը բարեկարգելու, սարքավորումներ ձեռք բերելու և արդիականացնելու համար, իսկ միայն 2019 թվականին այս ընկերությունը կունենա 60 միլիոն դոլարի շրջանառու միջոց: Սակայն ոլորտը զարգացնելու և այն համաշխարհային շուկայում մրցունակ դարձնելու համար անհրաժեշտ են օրենսդրական լուրջ բարեփոխումներ, հատկապես Հարկային օրենսգրքում:
Մանրամասները՝ սկզնաղբյուրում: